29/05/2023 16:35
«Հայրենիք» կուսակցության անդամը բոլորին կոչ է անում Երևանի փողոցներից մաքրել թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդները (Տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը բոլորին կոչ է անում իրենց թաղամասում պատերից մաքրել այն տելեգրամյան ալիքների գովազդները, որոնց միջոցով թմրանյութեր են վաճառվում:
«Շինարարներից արդեն հասել ենք Հալաբյան փողոց, արդեն 15-րդն ենք մաքրում: Խնդրում եմ բոլորին, իմ հասակակիցներին, եթե ձեր թաղամասերում տեսնեք նմանատիպ բաներ, խնդրում եմ մաքրեք, որպեսզի ազատվենք երևանյան այս չարիքից: Այս դեռահաս իշխանությունները, բացի հային կործանելուց, այլ բան չեն անում: Բոլորին կոչ եմ անում նման բողոքի ակցիաներ էլ դուք անեք: Մենք դեմ ենք թմրանյութի շրջանառությանը մեր երկրում, քանի որ կործանում է մեր սերունդներին: ՀՀ իշխանությունը կործանարար է և ոչ մի քայլ չի ձեռնարկում: Ոչինչ չեն անում նաև ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քաղաքապետարանը», - ասում է Նիկողոսյանը:
Դիմելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նա հարցրեց, թե արդյո՞ք այս տելեգրամյան ալիքներից գովազդի համար գումարներ ստանում են, թե՞ ոչ։