29/05/2023 20:41
Կոնսերվատորիայի ուսանողները կմասնակցեն կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի անվան մրցույթին
2023 թվականի հունիսի 1-ին եւ 2-ին տեղի է ունենալու Լեւոն Չաուշյանի անվան ներկոնսերվատորիական 2-րդ մրցույթը։ 2022-ին այն հիմնադրվել է Կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամի կողմից եւ կրում է կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի անունը, ով միաժամանակ ուսանողներին եւ դասախոսներին խրախուսող այս նախաձեռնության հեղինակն էր։
2023-ին հայտարարված մրցույթի` պղնձյա փողային եւ փայտյա փողային անվանակարգերում մասնակցության հայտ է ներկայացրել 34 ուսանող, ում ելույթները բաց են հանդիսատեսի համար։
Ժյուրիի կազմում հիմնադրամի հոգաբարձուների` Իրինա Իգիթխանյանի, Ռուբեն Գալիչյանի, Համբարձում Շիրինյանի եւ Մարտին Բազարյանի հետ միասին լինելու են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերներ Նարեկ Ավագյանը (ֆլեյտա) եւ Վլադիմիր Մեզենցեւը (գալարափող):
Մրցույթը, ինչպես նաեւ հունիսի 13-ին կայանալիք մրցանակաբախությունը տեղի կունենա կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում, բոլոր օրերին, ժամը 15:00-ին։