29/05/2023 16:50
2022-ին աշխատանքից ազատվել է 45 ոստիկան. նրանց մեջ կա՞ն Եռաբլուրում զոհվածների ծնողների հետ միջադեպով անցնողներ՝ հայտնի չէ
Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը վստահեցնում է` ոստիկանությունում բարեփոխման գործընթացը շարունակական է:
«Այս փուլում, այո՛, մենք ունենք բարեփոխումների հետ կապված բավականին լուրջ արձանագրումներ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով Եռաբլուրում կարմիրբերետավորների ու զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Ֆիդանյանն ասաց, թե ոստիկանությունն իրականացնում է իր առջև օրենքով դրված գործառույթը:
Նա չի կարող ասել` Եռաբլուրի միջադեպով ոստիկանության ծառայողներից աշխատանքից ազատվածներ կա՞ն: Միայն ասաց, թե 2022 թվականի ընթացքում ոստիկանությունից աշխատանքից ազատվել է 45 անձ:
«Մանրամասան չեմ կարող հիշել, թե որ դեպքով ով է պատասխանատվության ենթարկվել», - հավելեց նա: