29/05/2023 11:27
ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը գոհացուցիչ չէ. Վարչապետ
Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերվել ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե այդ քննարկման արդյունքները գոհացնող չեն:
«Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է, Լաչինի միջանցիքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:
Նա ասաց, թե շարունակելու են քննարկումները ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:
Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը. Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով:
Վարչապետն ասաց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ: