29/05/2023 18:46
Երևանի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը նորմայից բարձր է
Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է մայիսի 25-28-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ, ըստ որոնց․
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ բոլոր 4 օրերին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին և 27-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ բոլոր 4 օրերի ընթացքում, Շենգավիթում՝ մայիսի 25-ին, 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ մայիսի 26-28-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։