30/05/2023 12:18
Պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունը. Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին ունի գործող երկու առևտրային ներկայացուցիչներ․ մեկը ԱՀԿ-ում գործող ներկայացուցչությունն է, մյուսը՝ Իրանում, ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Թափուր հաստիքներ ունենք Չինաստանում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, հիմա զգուշությամբ լրացնում ենք. դա կարևոր է, որպեսզի նշանակվող մարդիկ լինեն արդյունքներին միտված։ Իրանի հետ հարաբերությունները բավական լավ են զարգանում, առևտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում մեր շրջանառությունը համարյա կրկնապատկվել է», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ պլանավորում են Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունը։