30/05/2023 16:23
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: