30/05/2023 18:52
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանն ու դրանում հնչած ձևակերպմանը․
«Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը։
Շառլ Միշելին ասեք, որ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներում, թե՛ Հայաստան-ԵՄ համաձայնագրում, որը վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, կիրառված է Լեռնային Ղարաբաղ /Nagorno-Karabakh/ եզրութը։ Ի՞նչ «նախկին ԼՂԻՄ -ի բնակվող հայեր»։
Նման եզրույթի օգտագործումն անթույլատրելի ու դատապարտելի է, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հռչակած հիմնարար սկզբունքներին։ Բայց սրա մեղավորն էլի Փաշինյանն է։
Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը ԼՂԻՄ է համարելու»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։