30/05/2023 18:20
Ուկրաինայում ոչնչացվել են ահաբեկչական ակտեր նախապատրաստող կենտրոններ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի այն կենտրոններին, որտեղ նախապատրաստվել են ահաբեկչական ակտեր, որոնք պետք է իրականացվեին Ռուսաստանի տարածքում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈՒ կողմից բարձր ճշգրտության հեռահար զենքերով օդային հարվածներ են հասցվել որոշումների կայացման կենտրոնական կետերին, որտեղ արևմտյան հատուկ ծառայությունների մասնագետների ղեկավարությամբ նախապատրաստվել են ահաբեկչական ակտեր՝ իրականացվելիք Ռուսաստանի տարածքում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Հատուկ ընդգծվել է, որ բոլոր թիրախները ոչնչացվել են։