30/05/2023 10:21
Հայաստանում անվտանգություն ասվածը խիստ հարաբերական է. «խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին. Տիգրան Աբրահամյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողի ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ Սրաշեն-Շիկահող հատվածում ադրբեջանցիների հատուկ նշանակությամբ խմբերի` մեր 2 զինծառայողի առևանգումը:
«2 դեպքն էլ ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգություն ասվածը խիստ հարաբերական է, և խաղաղ բնակչին իր աշխատավայրից կամ բնակության վայրից կարող են առևանգել կամ սպանել, դեռ չեմ խոսում առաջնագծի մասին, որտեղ մեր զինծառայողներին ուղղակի ծուղակի մեջ են գցել ու տարել:
«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, իսկ զուգահեռ դրանք բերանները բաց, ուրախ զվարթ կյանքն են վայելում, երևի ամեն ինչ իրենց պլաններով է գնում, գոհ են:
Չջնջվող դավաճանական խարան, որը սրանց մեծ բավականություն է պատճառում, մի բան էլ հպարտ են», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։