30/05/2023 14:43
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արայիկ Հարությունյանն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Կազմում կլինեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Արդարադատության նախարարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ֆինանսների նախարարը, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը։