30/05/2023 21:48
Արարատյան դաշտում խաղողի վազը ծաղկել է
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մայիսի 22-28-ն իրականացված ագրոօդերևութաբանական դիտարկումների արդյունքները, ըստ որոնց․
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Արարատյան դաշտում խաղողի վազը ծաղկել է, մնացած հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը։
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի կողային ընձյուղները։
Լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է, աշնանացան ցորենը գտնվել է հանգուցային արմատների և ծեղացողունի առաջացման, իսկ գարնանացան գարին՝ երրորդ տերևի փուլերում։