30/05/2023 10:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խորվաթ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով կայունություն և նորանոր ձեռքբերումներ։
Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով: Գոհունակությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր հանդիպումը:
Վստահ եմ, որ սա հիմք կհանդիսանա հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման նշանակալի ներուժի իրացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է ուղերձում։