31/05/2023 10:58
Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն. Վարչապետ
Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել, և ես հույս ունեմ ու ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այդ հարցին դրական պատասխան տալ»,- նշեց նա։
Վարչապետը հույս ունի, որ ժողովրդավարությունը հարակից ու աջակցող բրենդներ կունենա, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, մյուսը՝ խաղաղությունը։
«Այս եռամիասնությունն է, որ պետք է ծառայի բուն նպատակին։ Մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության ու ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ ու կարողանա զբաղվել իր սիրած գործով», - նշեց Փաշինյանը։