31/05/2023 10:01
«Հրապարակ». Բազմաթիվ մարդկանց ներքին կարգով «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչև մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։
Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրև «կարևոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին և չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։
Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական և թե՛ մասնավոր ոլորտներին»։