31/05/2023 16:17
Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում. Օվերչուկ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ հանդիպմանը քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։