31/05/2023 17:30
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:
«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանը չի ստացել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան»: