31/05/2023 11:17
Այսօր խփենք վաղվա գոլը միասին․ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է (Տեսանյութ)
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը մեկնարկել է մայիսի 28-ին՝ մարզերի շուրջ 160 պատանու հնարավորություն տալով մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:
Մայիսի 29-ին Ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացվեցին ծրագրի կազմակերպման մանրամասներն ու նպատակները, այն գործիքակազմն ու քայլերը, որոնք միտված են ապահովելու սպասված արդյունքն ու նախանշելու ծրագրի շարունակականությունը։
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը և որին միացել են Հայաստանի առաջատար բրենդերը` Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը:
Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, շնորհավորելով բոլորին, նշեց, որ մեծ հնարավորություն է իրականացնել այս ծրագիրն և հյուրընկալել Միլանի մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիային, որն աշխարհի տարբեր երկրներում այս փորձառությունը փոխանցում է բազմաթիվ երիտասարդների։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել A2 ընկերությանը, որն օգնել է մեզ հրավիրելու Միլանի մանկապատանեկան ակադեմիային, Կլաուդիո Զոլային, որը կօգնի տեսնել՝ ինչպիսին է պրոֆեսիոնալ ֆուտբոլը, բոլոր ընկերություններին, որոնք առաջին իսկ խնդրանքից միացան մեզ, քանի որ հավատում են՝ ապագան մեր երտասարդների մեջ է, և պետք է օգնել նրանց գտնել ներուժը և ցույց տալ, որ Հայաստանն այս ասպարեզում ևս կարող է մեծ հաջողություններ գրանցե»։
Ճամբարի կարգախոսն է՝ «Այսօր խփենք վաղվա գոլը միասին»՝ միասնականության և թիմային աշխատանքի գաղափարի ներքո:
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան հավատացած է, որ այս ծրագիրը մեծ հնարավորություն կտա հայ երիտասարդներին՝ ցուցադրելու և ավելի կատարելագործելու իրենց ուժերը․
«Ես միշտ ասում եմ՝ եթե խաղից հաճույք չեք ստանալու, ուրեմն սա ձեր տեղը չէ։