31/05/2023 20:48
Դատվածություն ունեցող անձանց զինծառայության հնարավորություն տալու մասին օրինագիծ է ներկայացվել Պետդումա
Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը և նրա առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը օրենսդիրին են ներկայացրել օրինագիծ, որով դատվածություն ունեցող քաղաքացիները, բացառությամբ սեռական ոտնձգություն, ահաբեկչություն, պետական դավաճանություն, լրտեսության և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանցից, մոբիլիզացիայի, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ հնարավորություն են ստանում պայմանագրային հիմունքներով անցնել զինծառայության։Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրենդրական նախաձեռնության հեղինակները մանրամասնել են, որ գործող օրենսդրությամբ դատվածություն ունեցող անձանց զինծառայությունը հնարավոր է միայն զորահավաքի ժամանակ, իսկ նոր նախաձեռնությամբ համանման մոտեցմամբ առաջարկվում է նախկինում դատվածություն ունեցող անձանց, նրանց ցանկության դեպքում, հնարավորություն տալ պայմանագրային հիմունքներով զինծառայության անցնել զորահավաքից բացի, նաև ռազմական դրության ու պատերազմի ժամանակ։