31/05/2023 20:33
Գլխավոր տիկնիկավարներից մեկը՝ Լոնդոնը, ուղղակիորեն դրդում է Կիևին ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի դեմ․ Լավրով
Լոնդոնն ուղղակիորեն դրդում է Կիևին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի խոսքերը՝ Մոսկվայի վրա Ուկրաինայի կողմից ԱԹՍ-երով հարձակման վերաբերյալ։
«Գլխավոր տիկնիկավարներից մեկը, նա, ով ամբողջ Արևմուտքին դրդում է ավելի բաց ու ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, Լոնդոնն է։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հեռուստատեսությամբ ու սոցցանցերով մտքեր էր արտահայտում այն մասին, որ Բրիտանիան չի աջակցում ռուսական տարածքներին հարվածներ հասցնելուն, բայց նաև նշում էր, որ «ուկրաինական իշխանություններն ու զինված ուժերն իրենք գիտեն, թե ինչպես են ցանկանում ապահովել իրենց տարածքային ամբողջականությունը»։ Դա ուղղակի դրդում է նրան, ինչն անում են Կիևի ահաբեկիչները»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Կիևին արևմտյան սպառազինության մատակարարման «հանցավոր գործունեության հետևանքներով» այժմ զբաղվում են ռուսական զինված ուժերը։
«Վստահ եմ, որ ՌԴ ԶՈՒ ունի և կտա բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։