31/05/2023 19:26
Բրիտանիայում աճուրդի են հանել Չերչիլի ծխած սիգարը
Կիսատ ծխված սիգարը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը տասնամյակներ առաջ նվիրել է Ռաբաթում Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր հյուպատոսին, դրվելու է աճուրդի։
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, Hansons Auctioneers աճուրդի տունը այն վաճառքի կհանի հունիսի 16-ին, մեկնարկային գին է սահմանվել 600-900 ֆունտը։
«Հայտնի է, որ Չերչիլը շատ էր սիրում սիգար ծխել և երբեմն իր սիգարները, որպես նվեր, մատուցում էր այն մարդկանց, որոնք ինչ-որ կերպ օգտակար էին եղել իրեն»,- Sky News-ին ասել է Hansons Auctioneers աճուրդի տան ներկայացուցիչը։
Տեղեկացվել է նաև, որ Չերչիլը իր սիգարներից մեկը Հյու Սթոնհիվեր-Բիրդին է նվիրել 1944 թվականի օգոստոսի 29-ին Մարոկկոյի մայրաքաղաքում իր պատվին տրված ընթրիքից հետո, իսկ դիվանագետը Չերչիլի սիգարը պահպանել է որպես հուշանվեր՝ այն պահելով ապակե տարայի մեջ՝ տարայի վրա էլ փակցնելով մակագրություն։ Գլխավոր հյուպատոսի ընտանիքի անդամները պատմել են, որ Սթոնհիվեր-Բիրդը մինչև կյանքի վերջը մեծ հոգածությամբ էր վերաբերվում Չերչիլի այդ նվերին։