31/05/2023 09:52
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում
Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինկենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք խաղաղությանը վարչապետ Փաշինյանի հանձնառության կապակցությամբ և մենք նաև ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները՝ համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ կարգավորելու այս հարցերը բանակցային սեղան շուրջ և ոչ թե բռնության միջոցով»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։
Նրա խոսքով՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար», - հավաստիացրել է Միլլերը։