31/05/2023 10:34
Հավատարիմ ենք մնում Հայաստանի ֆինանսական համակարգում նորարարությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին. ԿԲ նախագահ
Բաց բանկային գործունեությունը պարզապես տվյալների փոխանակում չէ. դա նաև բանկային տվյալների բաց և ապահով մուտք և բանկային գործառականություն է ենթադրում, Բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների թեմայով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը գիտակցում է բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների վիթխարի ներուժի կարևորությունը ֆինանսական նորարարություններն առաջ մղելու, հաճախորդների փորձառությունը հարստացնելու և տնտեսական աճը խթանելու գործում:
«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի ֆինանսական համակարգում նորարարությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը։