31/05/2023 18:02
Լատվիայի նոր նախագահ է ընտրվել նույնասեռական Էդգարս Ռինկևիչսը
Լատվիայի խորհրդարանը ընտրությունների երրորդ փուլում երկրի նախագահ է ընտրել գործող արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսին։
Ռինկևիչսի թեկնածությունը պաշտպանել է 52 պատգամավոր, դեմ է քվեարկել 35-ը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքեր առնվազն 51 ձայն։
Նշենք, որ Լատվիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ չորս տարի ժամկետով։ Պետության ներկայիս ղեկավար Էգիլս Լևիտսը որոշել է չառաջադրվել երկրորդ ժամկետով:
Նշենք նաև, որ այսօր Լատվիայի նախագահ ընտրված Էդգարս Ռինկևիչսը այդ երկրի պատմության մեջ առաջին քաղաքական գործիչն է, իսկ այժմ նաև՝ աշխարհի առաջին նախագահը, ով բացահայտ խոստովանել է իր միասեռական կողմնորոշման մասին։ Այդ հայտարարությունը Ռինկևիչսը արել է 2014 թվականին։