31/05/2023 19:49
Ոստիկանությունը մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված նոր հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով իր նախորդ հայտարարությունը
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախորդիվ տարածած իր հայտարարության վերաբերյալ, որը վերաբերում է մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության խնդրին։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել:
Այդ կապակցությամբ պարզաբանում ենք:
Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն:
Կիրառմանը զուգահեռ շարունակվելու են նաև բացատրական աշխատանքները»: