31/05/2023 14:53
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան մուսուլմանական մզկիթներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների և ինքնության պաշտպանության կարևորությունը։
«Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Չնայած դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է, բայց, մյուս կողմից, պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր երկրում, խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացված են, և կարծում եմ, որ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է: Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ, և սա չափազանց կարևոր է»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանում և՛ հայ կաթոլիկ համայնք կա, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական։
«Ես չեմ կարծում, թե այսօր որևէ ուղղությամբ, որևէ մի համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները որևէ կերպ ոտնահարվում են»,- նշել է վարչապետը։