01/06/2023 12:59
Երեխաներին պետք է թողնենք խաղաղ երկիր, որ երբ տղաները 15 տարեկան դառնան, ծնողները չմտածեն՝ ինչ անեն, որ խուսափեն բանակից․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իշխանությունը երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնի։
«Որպես ժառանգություն՝ մենք պետք է թողնենք խաղաղ երկիր, որ երբ տղաները 15 տարեկան դառնան, ծնողները չմտածեն՝ ինչ անեն, որ երեխաները խուսափեն բանակ գնալուց, որ չմտածեն երկիրը լքեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ խաղաղ երկիր թողնեն երեխաներին։
Հարցին՝ ո՞րն է խաղաղությունը արցախցի երեխաների համար՝ արձագանքեց. «Նույնը, ինչո՞ւ եք տարբերակում արցախցի երեխա, հայաստանցի երեխա, երեխաներին պետք չի տարբերակել։ Առաջին հերթին դա արվում է արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ ու չմտածեն իրենց վաղվա օրվա մասին, չմտածեն, որ կարող է կրակոց կամ պայթյուն լինի, երբ իրենք խաղում են», - նշեց ԱԺ նախագահը։
Հարցին՝ Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անում աղքատությունը մեղմելու համար՝ Սիմոնյանը պատասխանեց, թե ՀՀ-ում աղքատության աստիճանը նվազում է, նույնիսկ միջազգային գործընկերներն են զարմացած Հայաստանի տնտեսական աճից։