01/06/2023 14:08
Արևմուտքը բարձր խոսում է մարդու իրավունքների, լիբերալ արժեքների մասին և հետո 120 000 մարդու դատապարտում ցեղասպանության. Արթուր Խաչիկյան (Տեսանյութ)
Այս իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե Արցախը հանձնելն այլընտրանք չունի, իսկ ինչպես էր, որ երեսուն տարի կարողացանք Արցախը պահել։ Այո, նախկինում շատ սխալներ եղել են, բայց 30 տարի մենք ճիշտ դիվանագիտություն էինք վարում, Ռուսաստանի հետ ունեինք սերտ հարաբերություններ, Արևմուտքի հետ՝ ոչ պակաս կառուցողական, մեզ հաջողվում էր երկու ուղղությամբ էլ ճիշտ քաղաքականություն տանել, իսկ հիմա մենք ընդհանրապես արտաքին քաղաքականություն չունենք, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Սերբիան արդեն քանի տարի չի տրվում Արևմուտքի ճնշումներին, գայթակղություններին և չի ճանաչում Կոսովոն։ Ինչու՞ է, որ սերբ ժողովուրդը կարողանում է դա անել, իսկ մենք, ըստ այս իշխանության, չենք կարող։ Կոսովոն օրինակ է Արևմուտքի երկակի ստանդարտների. քանի որ Սերբիան պրոռուսական պետություն է, Արևմուտքը համարեց, որ անելիք ունի, զորք մտցրեց, պատժեց սերբերին՝ ուղերձով, թե չեն կարող հանդուրժել էթնիկ զտում։ Կոսովոյի դեպքում Արևմուտքն առաջարկեց՝ անջատում՝ հանուն փրկության բանաձևը, իսկ մեր դեպքում անտեսում են Արցախին սպառնացող ցեղասպանությունը։
Խաչիկյանն ընդգծում է՝ Արևմուտքի երկերեսանիությունը սահման չունի. Ռուսաստանի դեմ անհաշիվ սանկցիաներ են կիրառում, Ալիևին բացահայտ սպառնալիքների ու ռազմական հանցագործությունների համար անգամ չեն նախատում։ Մեզ որպես լավություն Արևմուտքը դիտորներ է ուղարկում, որոնք այստեղ են միայն ժամանցի ու Ալիևին այստեղից զեկույցներ փոխանցելու համար։ Երբ Ռուսաստանը փորձում է վերականգնել, ինչպես Արևմուտքն է մեկնաբանում, ԽՍՀՄ-ը, դրան միանգամից հակազդում են, իսկ ահա, երբ Թուրքիան է անթաքույց կայսերապաշտական քաղաքականություն վարում, այդ դեպքում որևէ հարց չի առաջանում Թուրքիային։
«Որևէ ուրիշ պետություն այսպես բարձր չի խոսում լիբերալ արժեքների, մարդու իրավունքների, դեմոկրատիայի մասին և հետո մի ամբողջ ժողովրդի՝ 120000 մարդու դատապարտում ցեղասպանության»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
05/11/2024 21:11