01/06/2023 10:09
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 115 մլն դրամ է հատկացրել Երևանի ծնողազուրկ երեխաներին (Տեսանյութ)
Երևան քաղաքում հաշվառված է մինչև 18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող 461 նպաստառու ընտանիք:
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 115 մլն դրամ: