01/06/2023 22:05
Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Հունիսի 2-ին Մոսկվայում կքննարկվի տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված։
Այդ մասին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- ասել է նա։