01/06/2023 18:07
Անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է․ Դանիել Իոաննիսյան
Դիլիջանում Ոստիկանության ՔՀԲ-ի պետի կողմից վճարման պահանջի դիմաց անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և ապա պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է, սոցցանցի իր էջում գրել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
««Իրազեկ քաղաքացիների միավորումը» վաղն առավոտյան գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ-ին, Քննչական կոմիտե և ՆԳՆ։ Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյոք այդ անձը դեևս աշխատո՞ւմ է ոստիկանության համակարգում և ի՞նչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»,- գրել է Իոաննիսյանը։