01/06/2023 19:21
ՆԱՏՕ-ի համար ամենակարևորը պատերազմում Ուկրաինայի հաղթանակն ապահովելն է․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն դեռ որոշում չունի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, բայց առաջնային խնդիր է համարում հակամարտությունում Կիևի հաղթանակը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Օսլոյում դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։
«Այդ խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունների մասին հարցին։
«Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի համար ամենակարևորը և առաջնայինը պատերազմում նրա հաղթանակն ապահովելն է»,- հավելել է Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քննարկել նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու հարցը։