01/06/2023 22:37
Ենթադրենք՝ այնտեղ եղել է «Քյարքին»․ եթե պարզվի, որ դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք․ Փաշինյան
Մոլդովայի հայկական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե սահմանագծման համար հիմք պետք է ծառայեն ԽՍՀՄ-ի 1975 թվականի քարտեզները, ապա Տիգրանաշենը՝ նախկին «Քյարքին», մտնելու՞ է, թե՞ չի մտնելու Փաշինյանի նշած 29 800 կմ-ի մեջ, որի շրջանակում, նրա պնդմամբ, Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և եթե չի մտնելու, այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կառաջանան՝ ճանապարհների հետ կապված։
«Մենք ելնում ենք այն կանխավարկածից՝ քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է «Քյարքին»։ Ենթադրենք, եղել է «Քյարքին»։
Քաղաքական առումով, եթե պարզվի, որ այդ քարտեզով դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք։ Եվ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի, որ Արծվաշենը վերադարձնի և «Քյարքին» վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև այդպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է։ Չկա այդպիսի հարց։ Որովհետև եթե ճանապարհը էսպես չի կարող անցնել, էնպես կանցնի։ Ոչ մի խնդիր չկա»,- փորձեց իր պատասխանը հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։