01/06/2023 17:26
«Երևանի գինու օրեր»-ի շրջանակում տեղի կունենա ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, հեռուստաաստղ Ամանդա Ֆրայթագի խոհարարական ցուցադրությունը
Հունիսի 3՝ ժամը 19։00, «Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակում տեղի կունենա ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագի խոհարարական ցուցադրությունը (Մոսկովյան 33) և ամերիկյան Black Alley նվագախմբի համերգը (Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղադրված բեմահարթակ)։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։
Ամանդա Ֆրայթագը և Black Alley նվագախումբը Հայաստանում են ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ։
Միջոցառումներին ներկա կլինեն ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու դեսպանության աշխատակիցներ։