01/06/2023 14:40
ԱԺ այգին միայն այսօր բաց կլինի. Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ընդդիմադիրներն այգին կօգտագործեն քաղաքական նպատակներով
Ազգային ժողովն այգու դռները բացել է միայն այսօր՝ Հունիսի 1-ի առթիվ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե այգին չեն բացում, որովհետև անվտանգության խնդիր կա։
«Մշտապես իմ մեջ ցանկություն կա, որ բացեն, բայց տեսնում եք, որ հանրության մեջ բավականին ագրեսիվ դրսևորումներ են տեղի ունենում, որի պատճառը նաև մեր ընդդիմության ագրեսիվ պահվածքն է, օրինակը վերջին դեպքն է ԱԺ դահլիճում, ուղղակի չեղած տեղից ինչ-որ բան սարքեցին, որ կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցեն։ Ես վստահ չեմ, որ այգին չեն փորձելու քաղաքական ինչ-որ նպատակներով օգտագործել»,- ասաց Սիմոնյանը։