01/06/2023 12:33
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Ադրբեջանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Քաղաքական խորհրդակցություններն անցկացրել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Խալաֆ Խալաֆովը և Միխայիլ Գալուզինը։
Խորհրդակցությունների ընթացքում մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, ինչպես նաև միջազգային խնդիրների շուրջ։
Պատվիրակությունները նշել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը, «հետևողական քայլերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»: