01/06/2023 13:56
Երևանի շենքերից մեկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի, 1-ամյա երեխան էլ մահացել է ԲԿ-ում
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի տանիքում կնոջ դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երեխան վնասվածք է ունեցել, սակայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։
Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։