01/06/2023 13:18
Փաշինյանն ու Ալիևը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը. Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել է, որ հինգշաբթի Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «կհաստատվի երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը»։
«Սա կարևոր հանդիպում է, որը տեղի կունենա այսօր։ Մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում հնարավորություն ունեցա հանդիպել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք որոշակի առաջընթաց ունենք, և, հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի վերահաստատելու երկու կողմերի միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- ասաց նա։