02/06/2023 09:56
«Հրապարակ». Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել։ Չնայած Նաիրա Զոհրաբյանին ևս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, մենք ԱԺ կանոնակարգ օրենքում չգտանք նման դրույթ։
Հիշեցնենք․ պաշտոնազրկելու փաստարկն այն է, որ նա կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, բայց չի արել։ Նախագծում կարող է ընդգրկվել նաև Թովմասյանի՝ ամբիոնը գրավելու ակցիան, որով նա «խոչընդոտել է ԱԺ նիստը»։ Իրականում Թագուհի Թովմասյանը դուրս է եկել սրբության սրբոցի` իրենց առաջնորդի դեմ»։