02/06/2023 19:40
ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տալիս տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին
Մայիսի 26-ին ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին ԿԽՄԿ ներկայացուցիչներին առ այս պահը թույլ չեն տվել տեսակցել։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեռևս չեն տեսակցել նրանց։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեվարվել են։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել է մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործ հարուցելու մասին։