02/06/2023 20:51
Ուկրաինայի և Մոսկվայի միջև խաղաղության շուրջ երկխոսության նախադրյալներ չկան․ Կրեմլ
Ուկրաինայի և Մոսկվայի միջև խաղաղության շուրջ երկխոսության նախադրյալներ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը։ Նշենք, որ Օրբանը Կիևին կոչ է արել զերծ մնալ հակահարձակման փորձերից, իսկ հակամարտող կողմերին հորդորել է խնդիրները լուծել բանակցային սեղանի շուրջ՝ երխոսությամբ։
«Բազմիցս ասել ենք, որ երկխոսության տարբերակ այժմ չկա, չի նախատեսվում, դրա նախադրյալները բացակայում են։ Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ ավելի ու ավելի շատ քննարկումներ են ծավալվում այս թեմայով, բայց եվրոպական երկրների ներկայացուցիչների կողմից առայժմ միայն վերացական հայտարարություններ են հնչում։ Այդ հայտարարություններում բացակայում է մեր նպատակներն ու մեր երկրի մտահոգությունները հաշվի առնելու քաղաքական կամքը, այնինչ դա մեզ համար առաջնահերթություն է»,- ասել է Պեսկովը։