02/06/2023 12:48
Անկլավների վերաբերյալ տարբեր տարբերակներ են քննարկվում. այս պահին որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ կամ՝ ոչ. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետներն Արցախի ու անկլավների վերաբերյալ։
«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ ու եթե չկիսեի՝ քաղաքական թիմում չէի լինի», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Նա ասաց, թե անկլավների վերաբերյալ տարբեր տարբերակներ են քննարկվում. «Այս պահին որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ կամ՝ ոչ»։
Հարությունյանը հերքեց լուրն այն մասին, թե, իբր, կառավարությունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում ու դրա պատճառով վարչության պետ է ազատվել։
«Դա աբուսրդ է, սուտ, կեղծիք», - նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։