02/06/2023 22:34
Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ են սպասվում, հնարավոր է նաև կարկուտ
Հունիսի 3-ին, 5-ին կեսօրից հետո՝ Հայաստանի առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 ասիճանով, 6-ին և 7-ին ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։
Երևանի առանձին հատվածներում վաղը, հունիսի 5-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին և 6-7-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։