02/06/2023 22:22
«Ուրարտուն» նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը
Հայաստանը ֆուտբոլի նոր չեմպիոն ունի։ Երևանի «Ուրարտուն» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ ՀՊԼ 35-րդ տուրի կենտրոնական խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Փյունիկին», հայտնում է armsport.am-ը։
Լարված հանդիպման միայն 90+2-րդ րոպեին Դմիտրի Գունկոյի սաները կարողացան գրավել մրցակցի դարպասն ու նախավերջին տուրում վճռել չեմպիոնության հարցը։
«Ուրարտուն» պատմության մեջ առաջին անգամ «ոսկե դուբլ» գրանցեց և երկրորդ անգամ գլխավերևում պահելու Հայաստանի չեմպիոնի գավաթը:
Վերջին տուրից առաջ «Ուրարտուն», որն առաջնության գրեթե ամբողջ ընթացքում եղել է առաջատարի դիրքում, 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 77 միավորով երկրորդ տեղում է։
Վերջին՝ 36-րդ տուրում «Փյունիկը» հունիսի 6-ին կհյուրընկալվի «Ալաշկերտի» կողմից, իսկ «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն ժամը 17։00-ին։