03/06/2023 18:41
Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին ու Բելառուսին․ Լավրով
Արևմուտքը ձգտում է գժտեցնել Ռուսաստանին ու Բելառուսին՝ Միութենական պետության ամրապնդմանը խանգարելու նպատակով, այդ մասին նշված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքում, որը նա հղել է ռուս և բելառուս պատմաբանների ֆորումի մասնակիցներին։
«Հավաքական Արևմուտքը ոչ մի առիթ բաց չի թողնում, որ պատմությունը ցինիկաբար խեղաթյուրի․ վերաշարադրվում են դասագրքերը, աղավաղվում են փաստերը ․․․ Նպատակն ակնհայտ է՝ սերմանել ազգամիջյան ու գաղափարական թշնամություն, գժտեցնել մեր եղբայրական ժողովուրդներին։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով Միութենական պետության հետագա ամրապնդումը թույլ չտալու հաշվարկով»,- նշված է Լավրովի ուղերձում։
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Արևմուտքի այս գործելաոճին հակազդելու ամենաարդյունավետ տարբերակն է «անցյալի օբյեկտիվ պատկերը վերականգնելը»։
«Առաջիկայում կարելի է մտածել ընդհանուր ջանքերով Միութենական պետության պատմության վերաբերյալ մենագրություն պատրաստելու մասին, մանավանդ, որ նման աշխատանքի փորձ արդեն կուտակվել է»,- նշված է Լավրովի ուղերձում։