03/06/2023 11:26
Պաշտպանության բանակը հերքում է. Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են Արցախի ՊԲ-ից:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում: