03/06/2023 13:21
Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:
Հնդկաստանում միմյանց են բախվել միանգամից երեք գնացք, որոնցից երկուսն ուղևորատար, մեկը՝ բեռնատար։
Գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ: