03/06/2023 18:22
Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պայմանավորվել են F-35-երի կիրառմամբ համատեղ զորավարժություններ անցկացնել
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտպանության նախարարները Սինգապուրում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ամրապնդել պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ակտիվացնել համատեղ վարժանքների, այդ թվում՝ ռազմաօդային զորավարժությունների անցկացումը՝ F-35 կործանիչների կիրառմամբ, այդ մասին նշված է բանակցությունների արդյունքներով կողմերի ընդունած համատեղ հայտարարությունում, որը տեղադրվել է Ճապոնիայի ՊՆ պաշտոնական կայքում։
Նշվում է, որ երեք երկրները F-35 կործանիչների կիրառմամբ համատեղ զորավարժություններ են նախատեսում անցկացնել Ավստրալիայի տարածքում, բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ակտիվացնել ու խորացնել համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման ոլորտում։
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն, ըստ հայտարարության, նաև լուրջ մտահոգություն են հայտնել Հարավչինական և Արևելաչինական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Նախարարները կտրականապես դեմ են արտահայտվել Չինաստանի հավակնություններին և գործողություններին, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- նշված է փաստաթղթում։