03/06/2023 11:07
16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Հիշեցնենք՝ ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:
Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Aysor.am-ին ասել էր, թե Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար, խնդրել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեն:
Վերադաս դատախազը, սակայն, հսկող դատախազի որոշումն վերացրել էր: