04/06/2023 21:20
Ապաշրջափակումից հետո սահմանային վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման հարցում կարևորը քաղաքական համաձայնությունների գալն է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որն այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,- ասաս նա:
ԱԽ քարտուղարը շեշտեց` այս հարցում Հայաստանի դիրքրոշումը շատ հստակ է:
«Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծեց Գրիգորյանը:
Ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության 9-րդ կետի՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:
Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: